ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ գեղարքունիքի մարզում։ Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից։

Այդպիսով նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած ՀՀԿ–ի թեկնածու Զոյա Գևորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից։ Բացի այդ` Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել համայնքում` սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ։

Նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել