Սեուլում Յոնսեյի համալսարանի գիտնականներն ընտրել են թեթև և չափավոր էրեկտիլ դիսֆունկցիա ոնեցող 119 տղամարդու: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Impotence Research ամսագրում: 

Խումբը բաժանվել է երկու մասի: Մեկն ընդունել է ժենշենի պտուղներ պարունակող դեղամիջոց, մյուսները՝ պլացեբոյի նույնական հաբեր:

8 շաբաթ անց հետազոտողները չափել են տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ինդեքսը՝ ընդունված միջազգային նորմերին համապատասխան:

Արդյունքները ցույց են տվել սեքսուալ ֆունկցիայի ոչ մեծ, բայց զգալի բարելավում «ժենշենի խմբի» տղամարդկանց շրջանում պլացեբո ընդունածների համեմատ:

Իրենց եզրակացություններում գիտնականները նշում են. «Կորեական ժենշենի պտուղների էքստրակտը բերում է սեքսուալ գործառույթի բոլոր պարամետրերի բարելավման»:

Ժենշենը պարունակում է բնական նյութեր, որոնք մեծացնում են անոթների և զարկերակների էլաստիկությունը, հենց անոթների հետ կապված խնդիրներն են տղամարդկանց սեքսուալ գործառույթի վատացման պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել