armeniasputnik.am-ը գրում է

Բլոգեր Լապշինին հետապնդելու պատմությունը լի է հարցերով, որոնք մինչև օրս պարզ չեն անգամ նրա համար: Sputnik Արմենիային տված ընդարձակ հարցազրույցում Լապշինը պատմեց Արցախից Բաքու ճանապարհի, բանտում գտնվելու մասին, ինչպես նաև ներկայացրեց իր վարկածը, թե ով է կանգնած նրա անհաջողությունների հետևում:  Զրուցեց Դավիթ Գալստյանը:

-Ինչու՞ է առաջացել Արցախ մեկնելու որոշումը:

— Կյանքիս ընթացքում ես այցելել եմ 126 երկիր, ներառյալ բազմաթիվ  կոնֆլիկտային տարածաշրջաններ: Անկեղծ ասած՝ Արցախը իմ կողմից նախկինում բազմաթիվ տարածաշրջաններ այցելած վայրերից մեկն էր. Կոսովո, Պաղեստին, Արևմտյան Սահարա, Աբխազիա, Մերձդնեստր, Թայվան և այլն:

Սիրում եմ պատմություն, ներառյալ ռազմական պատմությունը: Արցախն այն վայրերից մեկն է, որտեղ ձեր աչքի առաջ, բառացիորեն, պատմություն է գրվում: Ես իմ ճանապարհորդություններից ոչ մեկում սկզբունքորեն չեմ բռնել այս կամ այն կողմի դիրքորոշումը և նկարագրել եմ, բացառապես, իմ զբոսաշրջային տպավորությունները: Հիշում եմ, որ Արցախում ցածր կենսամակարդակի և կոռուպցիայի առկայության մասին իմ եզրակացություններով ես նույնիսկ առաջացրել էի Հայաստանի շատ բնակիչների դժգոհությունը, որոնք սոցցանցերում գրել էին, որ ես կատարում եմ Ադրբեջանի պատվերը: 2011-ին, երբ առաջին անգամ այցելեցի Արցախ, անգամ չգիտեի ադրբեջանական «սև ցուցակների» մասին:

Երբ բլոգերի ընթերցողները գրեցին ինձ, որ իմ անունը ներառվել է այդ ցուցակում, ես դա ընդունեցի որպես Ադրբեջանի բացառիկ հիմարություն, որը փորձում է մարդկանց զրկել տեղեկություն ստանալու իրավունքից, ինչի մասին արտահայտվեցի իմ բլոգում: Արդյունքում, երբ ինձ արտահանձնեցին Բաքու, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն իմ արտահայտությունները նրանց կողմից լրագրողների իրավունքները ոտնահարելու մասին համարեց ոտնձգություն նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ և Արցախի անկախության կոչ։


Նյութի շարունակությունը կարդացեկայստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել