Օրվա ընթացքում լարվածությունը խանգարո՞ւմ է ձեզ աշխատել։ Նյարդերի թուլացման և դրական լիցքեր ստանալու այս տարբերակները հենց ձեզ համար են:

1. Կօգնի աստիճաններով վերև-ներքև վազքը: Այն կխթանի շնչառությունը, ինչի շնորհիվ թթվածնի հավելյալ քանակ կհասնի ուղեղին:

2. Համեղ ուտելիքը բարձրացնում է տրամադրությունը: Կարող եք օրվա ընթացքում ուտել պաղպաղակ կամ բանան: Երկուսն էլ պարունակում են հակադեպրեսանտ բաղադրիչներ: Երջանկության հորմոններ է պարունակում նաև շոկոլադը:

3. Հոգեբանները պարզել են, որ գույները լավ ազդեցություն են ունենում և տրամադրություն են բարձրացնում: Թղթի վրա փորձեք հարուստ, վառ գույներով պատկերներ կամ խզբզանքներ անել: Արդյունքը ձեզ կհիացնի:

4. Էներգիան պահպանելու համար կարող եք 30 վայրկյան մերսել քթի տակ, հոնքերի արանքում և ներքևի շրթունքի տակ գտնվող հատվածները:

5. Օրվա ընթացքում հատկապես համակարգչի առջև աշխատողներին խորհուրդ է տրվում մոտ 10 րոպե սանրել մազերը: Գործողությունը խթանում է գլխում արյան շրջանառությունը, որի շնորհիվ արագանում է ուղեղի աշխատանքը:

6. Միանգամից կարելի է բացասական էներգիան հանել նաև ձեռքի ափերն ուժեղ շփելով իրար այնքան, մինչև նրանք տաքանան:

7. Հոգնածությունը վերացնում է նաև տաք ցնցուղը: Մոտ 15 րոպե կանգնեք ցնցուղի տակ՝ թույլ տալով, որ ջուրը մերսի ձեր պարանոցը և ուսերը:

8. Կարող եք տրամադրություն բարձրացնել ձեր սիրելի երաժշտության ներքո պարելով: Հաճելին կհամատեղեք օգտակարի հետ:

9. Հոտերը նույնպես հուզական հիշողության հետ կապ ունեն: Ձեռքի տակ միշտ ունեցեք այն բույրը, որն ասոցացվում է դրական պահերի հետ և հաճախ հոտոտեք այն:

10. Սթրեսի դեմ պայքարի լավ միջոց է մաքրությունը: Բնակարանը կամ սենյակը, դարակը կարգի բերելը կթուլացնի նյարդերը և ցույց կտա ձեր կոկիկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել