168.am-ը գրում է

Միայնակ կանանց իրենց կարգավիճակից գոհ անձանց բաժինը գերազանցում է տղամարդկանց համանման ցուցանիշը. սպառողական շուկաների վերլուծության մեջ մասնագիտացած Mintel բրիտանական գործակալության անցկացրած հարցման այս արդյունքները ներկայացնում է The Telegraph թերթը։

Mintel-ի տվյալների համաձայն, միայնակ կանանց կեսից ավելին՝ 61 տոկոսը, գոհ է անձնական կյանքից եւ չի ձգտում իրեն կաշկանդել երկարատեւ հարաբերությունների, այդ թվում՝ ամուսնական, կապերով: Հետազոտության մեջ նշվում է, որ միայնակի կարգավիճակից գոհ տղամարդկանց բաժինը հարցվածների կեսին էլ չի հասնում. այդպիսիք կազմել են մասնակիցների 49 տոկոսը: Բացի այդ, հարցմանը մասնակցած կանանց երեք քառորդը (75 տոկոսը) հայտարարել է, որ «վերջին մեկ տարում չի ձգտել հարաբերություններ հաստատել»:

Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը նույնպես փոքր է միայն 65 տոկոս: Նման միտումը հատկապես ցայտուն է դրսեւորվում 45-ից բարձր տարիքային խմբում:

Էսսեքսի համալսարանի պրոֆեսոր Էմիլի Գրանդի խոսքով՝ նման վարքագիծը կապված է այն բանի հետ, որ լիարժեք հարաբերություններն զգալի չափով ավելի մեծ ջանքեր են պահանջում կանանցից, քան տղամարդկանցից:

«Կանայք առաջվա պես ավելի շատ են աշխատում տանը, որպես կանոն ամբողջովին նրանց վրա է կերակուր պատրաստելը, նրանք անհամեմատ ավելի շատ են մտահոգված կենցաղով, եւ, բացի այդ, նրանք անհամեմատ ավելի շատ հուզական ապրումներ են ունենում»,- պարզաբանել է նա:

Գրանդին նաև նշել է, որ միայնակ կանայք աչքի են ընկնում իրենց ակտիվ շփումներով, մինչդեռ ամուսնացած կանայք ամբողջովին ծանրաբեռնված են ընտանեկան կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել