168.am-ը գրում է 

Apple ընկերությունը հաջորդ տարի կարող է երեք նոր սմարթֆոն թողարկել iPhone X-ի հիմքի վրա: Այդ մասին հայտնել է Macrumors պորտալը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյին:

Նրա կանխատեսումների համաձայն՝ երկու նոր մոդելները կունենան OLED-դիսփլեյներ՝ 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով համապատասխանաբար 458 եւ 480-500 փիքսել լուծաչափերով), երրորդը՝ LCD-դիսփլեյ՝ 6,1 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով 320-330 փիքսել): Դիզայնով բոլոր երեք սմարթֆոնները նման կլինեն iPhone X-ին: Բացի դրանից, դրանք բոլորը սարքավորված կլինեն True Depth խցիկով:

LCD-մոդելը, փորձագետի կանխատեսումներով՝ կարժենա 649-ից մինչեւ 749 դոլար: OLED-մոդելների ենթադրվող արժեքը նա չի հայտնել: iPhone X-ը վաճառքի է հանվել նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել