Ընդունված է համարել, որ հասարակական տրանսպորտում մեծահասակներին պետք է զիջել, սակայն գիտնականները պարզել են, որ դա կարող է նրանց օրգանիզմի վրա բացասական արտահայտվել: Ինչպես պնդում է British Medical Journal-ը, նրանք, ովքեր արդեն հատել են 60-ի սահմանը, պետք է ավելի հաճախ կանգնեն և քայլեն, իսկ նստելը, կանգնելը և պառկելը նվազագույնի հասցնեն:

Նշվում է նաև, որ սա չի վերաբերում այն տարեցներին, ովքեր տառապում են այնպիսի հիվանդություններով, որոնց ժամանակ կանգնելը կարող է խնդիր հանդիսանալ: Օքսֆորդի պրոֆեսոր Ջոն Արմսթրոնգ Գրեյը կոչ է անում մի քանի անգամ մտածել մինչև ավելի տարեց ուղևորիներին տեղ զիջելը, որովհետև կանգնելը ևս նրանց համար հոյակապ վարժություն է: Նրա խոսքերով՝ տարեց մարդիկ պետք է քայլեն ոչ պակաս, քան օրական 10 րոպե: Ցանկալի կլիներ, որ նրանք ինքնուրույն բարձրանային աստիճանները և չօգտվեին վերելակից: Գիտնականները պնդում են, որ այդպիսի ֆիզիկական ակտիվությունը կարող է երիտասարդացնել օրգանիզմը 10 տարով և օգնել պայքարել ծերունական մի շարք հիվանդությունների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել