Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս դրական տեղաշարժեր սպասել պետք չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու երկրների միջև եղած բազմաթիվ խնդիրները, փոխադարձ մեղադրանքները թույլ չեն տա, որ լարվածությունը քչանա, դրանք ազդում են երկու երկրների հարաբերությունների վրա:

Չնայած որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը վերահաստատել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի ռազմավարական ամուր համագործակցության կարևորությունը, այնուամենայնիվ, Լևոն Հովսեփյանի խոսքով, երկրների միջև լարվածությունը չի անցնի:

«Երկու երկրների միջև հարաբերությունները լարված են, և ես կարծում եմ, որ առաջիկայում դա դժվար անցնի,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակասություններ կան տարածաշրջանային հարցերում,-դրանից ելնելով՝ ինձ թվում է՝ առաջիկայում այդ երկու երկրների միջև հարաբերություններում փոփոխություններ չեն լինի»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ դեռ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացման նախնական փուլում առավել շատ շրջանառվում էր այն կարծիքը, որ երկու երկրները միմյանց հետ կապված են ամուր կապերով և վերջնականորեն դրանք չեն վատանա, Լևոն Հովսեփյանը պատասխանեց, որ իրականում թուրք-ամերիկյան հարաբերություններում եղած իրողությունները նոր չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել