Armtimes.com-ը գրում է.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Վահան Կոստանյանը, Armtimes-ի հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իրենք պետք է դադարեցնեն նստացույցը, որպեսզի կարողանան խնայել ուժերը`վաղվա ցույցին մասնակցելու համար, նշեց, որ քննարկելու են Դավիթի այս առաջարկը ու դրա հետ կապված դեռ վերջնական որոշման չեն եկել:

Միաժամանակ նաեւ տեղեկացրեց, որ վաղը` ժամը 9:30-ից, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից շարժվելու են դեպի Ազգային ժողով:

Մեր դիտարկմանը, որ այսօր օրենքի նախագծի երկրորդ քննարկումն է տեղի ունեցել ու դեռ շարունակվում են խորհրդարանական զարգացումները, Վահան Կոստանյանը նշեց, որ իրենք եւս շարունակում են պայքարը` առայժմ այս մեթոդներով, իսկ թե հետո ինչ մեթոդներ կընտրվեն, պարզ կլինի հետագա քննարկումների արդյունքում:

Նշենք, որ դրսում նստացույց անող երիտասարդները ներսում հացադուլ հայատարարած իրենց ընկերներին պարբերաբար փոխանցում են անհրաժեշտ իրեր`ջուր, երկարացման հաղորդալարարեր,տաք ծածկոցներ եւ այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել