Ասում են՝ բարի խոսքերն ի զորու են վերացնելու չարը և բարություն հաստատել։ Ամենօրյա գործերի մեջ խրված՝ մենք բոլորս միշտ շտապում ենք՝ մոռանալով ժամանակ առ ժամանակ լավ խոսքեր ասել դիմացինին։

Թուրք լուսանկարիչ Մեհմեթ Գենչ Ռոտասիզ Սեյահը «Դու այնքան գեղեցիկ ես» խորագրով լուսանկարների շարք է արել, որի շրջանակներում նա այցելել է Բրազիլիա, Էկվադոր, Կոլումբիա և Բելիզ։ Ճամփորդելու ընթացքում նա անծանոթ կանանց լուսանկարել է, ապա ասել՝ «Դու այնքան գեղեցիկ ես», և կրկին լուսանկարել։ Նրա՝ առաջ և հետո արված լուսանկարներն ուղղակի ապշեցուցիչ են։

Ահա, տեսեք, թե որքան բան կարող է փոխել ընդամենը մեկ դրական արտահայտությունը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել