«Գիտնականները նոր ապացույցներ են գտնում առ այն, որ, այսպես կոչված, Մոցարտի էֆեկտը ոչ միայն գոյություն ունի, այլև կարող է էական օգուտ բերել։ Սակայն «երաժշտական ֆոնի» օգնությունն ընտրովի է. սիրելի ստեղագործությունները, որոնք միացված են ստեղծագործական հանձնարարություններ կատարելու ժամանակ, իրականում դրական ազդեցություն են ունենում արդյունքի վրա։

Սակայն առանձնակի բարդ հանձնարարությունների կատարման ժամանակ, որոնք պահանջում են առավելագույն կենտրոնացվածություն, կարող են խնդիրներ առաջանալ, ընդ որում՝ գիտնականները նշում են, որ առանձնահատուկ նշանակություն ունի երաժշտության բնույթը. եթե այն հաճելի է, ապա արտադրողականությունն աճում է, եթե երաժշտությունը չի համընկնում մարդու նախասիրությունների հետ, ուղեղը փորձում է «մեկուսացնել» ձայները, և նրա արտադրողականությունն էականորեն ընկնում է»,- գրում է Popular Science-ը։

Քարդիֆի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու հոգեկան աշխարհի վրա երաժշտության ազդեցությունը թերագնահատվում է։ Մասնագետների կարծիքով՝ ուսուցումն ու երեխաների շփումը երաժշտության հետ թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել ճանաչողական ունակություններն ու բարելավել առաջադիմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել