168.am-ը գրում է.

Էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին մտադիր է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում պատրաստել հարկային ապաստարանների սեւ ցուցակը: Նոյեմբերի 14-ին այս խոստմամբ նա հանդես է եկել Եվրախորհրդարանի նստաշրջանում, որն ընթանում է Ստրասբուրգում։

«Այդ ցուցակը պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի 5-ը»,- հավաստիացրել է նա՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի՝ հարկերի պարտակման դեմ պայքարի պլանները: Մոսկովիսիի խոսքով՝ «չի կարելի հաշտվել հարկերից խուսափելու պրակտիկային»: «Մենք պետք է միասնական լինենք այս հարցում»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել