Ղարաբաղյան պատերազմի սկզբից հայաստանաբնակ եզդիները նետվեցին մարտի՝ իրենց հայ եղբայրների հետ մարտնչելու թուրք հրոսակի դեմ: Ղարաբաղյան պատերազմին տարբեր ջոկատների կազմում մարտնչել են 500 եզդիներ, որոնցից 39 զոհվել են մարտի դաշտում: Ազգությամբ եզդի Սուրիկը նույնպես առաջին օրերից մարտի դաշտում է եղել: Արաբ մականունը կնքել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը:Սուրիկը իր խմբի հետ եղել է ամենաթեժ կետերում: Կարմիր քաղաքում կռվել է գեներեալ Մանվելի հրամանատարության ներքո: Պատերազմից հետո Սուրիկը շարունակեց ծառայել հայրենիքին: Ցավոք այսօր լեգենդար եզդի հերոսը Հայաստանում չի ապրում: Նա արդեն մի քանի տարի է ապրում է Ֆրանսիայում, սակայն մշտապես կապի մեջ է հայաստանաբնակ եզդի երիտասրադների հետ և վստահեցնում է, որ ամենաչնչին վտանգի դեպքում կգա Հայաստան և կկանգնի իր մարտական ընկերների կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել