Yerkir.am-ը գրում է.

Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր առավոտյան փախուստի դիմած կալանավոր Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը հայտնաբերվել Արմավիրի մարզից և բերման է ենթարկվել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Թելման Ալավերդյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից է, նա վերջրես է դատապարտվել խարդախություն կատարելու և ապօրինի կերպով սահմանը հատելու համար:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` հոկտեմբերի 27-ի դատավճռով՝ Թելման Արշակի Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատժաչափը մեղմացվել է՝ դառնալով 5 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել