Բաղադրիչներ՝

  • ալյուր - 250-300 գրամ,
  • 1 ձու
  • ½ բաժակ թթվասեր,
  • 2-3 ճաշի գդալ շաքար,
  • փափկացրած կարագ - 2 ճաշի գդալ,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ ½ թեյի գդալ քացախ, որը պետք է «հանգցնել» սոդայով)։

Պատրաստումը՝

Մաղում ենք ալյուրը՝ ավելացնելով ձու, շաքար և թթվասեր։ Այնուհետև լցնում ենք փափկացրած կարագը, փխրեցուցիչը, խառնում ենք խմորին։

Ալյուրի վերևի մասով բացում ենք խմորը և կտրում բլիթներ։ Տապակի վրա կարագ ենք քսում կամ դնում եփելու համար նախատեսված թուղթ, այնուհետև պատառաքաղով դնում ենք խմորը և վրան ձու քսում։

Թխում ենք 180-200օС 20-25 րոպե, որպեսզի կարմրի։ Վերջ, համեղ կորժիկները պատրաստ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել