«Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու և Երևան: «168 ժամի» ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երևան: Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է: Ըստ «168 ժամի» աղբյուրների՝ Լավրովի օրակարգի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում: «Առաջինի համաձայն՝ Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ըստ երկրորդի՝ Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը»,- տեղեկացրել է մեր աղբյուրը: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ մոսկովյան կողմը դեմ չէ իր առավելության շեշտադրմանը բանակցություններում, որը կանի նման այցի միջոցով, սակայն ՄԽ շրջանակից դուրս քայլեր չեն եղել ու չեն լինի: Սկակովը նաև նշել է, որ ռուսական կողմն առանձին ծրագրեր չունի, ինչի մասին քանիցս նշել է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել