«ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միևնույն ժամանակ  դրանց վերացման ժամկետ  էր սահմանել  մինչև հաջորդ տարվա  մարտ ամիսը։ 20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր  իշխանությունների պատվերը  կատարած և բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան այս որոշմամբ  փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ և արդարադատ է ինքը, և դրանով իր համար հանրային վարկանիշ է ստեղծել։
 
Ըստ տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումն իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը  լրանում է 2018թ մարտի 23-ին»։
 
Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր և վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել