Քրդստանը կամ Իրաքյան Քրդստանը Թուրքիայի հետ մերձեցման փորձեր է կատարում: Համենայն դեպս, դա է վկայում քրդական իշխանության տրամադրվածությունը PKK-ի նկատմամբ: Վերջին շրջանում քրդական իշխանությունը նախկինի պես սկսել է հալածել PKK-ի զինյալներին, բացահայտել թաքստոցները և ինֆորմացիան տրամադրել թուրքական կողմին: Քրդական իշխանությունը բացահայտ խրախուսում է նաև PKK-ի թիրախներին թուրքական կործանիչներով հարվածներ հասցնելու հանգամանքը: 
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է իմ այն համոզմունքը, որ քրդերի մեջ պայքարը դեռևս ցեղային մակարդակի վրա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել