«Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սև ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնա­գանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Միաժամանակ «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, օրինակ, Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ջ. Համբարձումյանը տեղեկացրել է, որ ցուրտ ձմռան պատճառով իրենք ավելի շատ գազ են սպառել, և պետական ֆինանսավորումը չի բավականացրել: Իսկ, օրինակ, Վարդենիս գյուղում էլ շինարարական ընկերությունն օգտագործել է գազը և պարտքը թողել դպ­րոցի վրա: Ու տնօրենները տաք եղանակին ոչինչ չեն արել, հիմա ստիպված են մրսել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել