Լոնդոնի համալսարանի գիտնականներն ստեղծել են յուրահատուկ սարք, որը փոխում է սովորական սննդամթերքի համը: Ինչպես հայտնում են գյուտարարները, սարքը ստացել է Taste Buddy անվանումը և օգնելու է մարդկանց ճիշտ սնվել՝ չթողնելով ուտել օրգանիզմի համար վնասակար մթերքներ։ Թույլ հոսանքի միջոցով այս սարքն ազդում է բերանի խոռոչի ազդակների վրա։ Դրա շնորհիվ մարդն զգում է այն համը, որը սնունդը չունի։ Գիտախումբը պլանավորում է կատարելագործել սարքը՝ ավելի բարդ համ ստանալու համար։ Taste Buddy-ի վերջնական տարբերակի շնորհիվ մարդիկ կկարողանան, օրինակ, կարտոֆիլն ուտել շոկոլադի համով կամ վարունգը՝ տապակած խոզի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել