Գիտնականները համարում են, որ արհեստական ինտելեկտի շրջանակներում նոր հայտնագործությունները կօգնեն պայքարել հանցագործության դեմ, և սա ֆանտաստիկա չէ։ ԱՄՆ-ի Օհայո նահանգում արդեն գործածվում է IBM Watson համակարգը։ Արհեստական ինտելեկտն այնքան զարգացած է, որ կարող է օգնել դատավորներին ճիշտ որոշում կայացնել։ ԱՄՆ-ում վերջին 30 տարվա ընթացքում հանցագործության դեպքերը շատացել են 30 անգամ, ինչը բերում է դատական համակարգի գերծանրաբեռնվածության։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ արհեստական ինտելեկտը կարող է ավելի օբյեկտիվ լինել։ Բացի դրանից՝ ոչ մի արտաքին ազդակ, օրինակ՝ կաշառք կամ ահաբեկում, նրա վրա չի ազդում։ Համակարգը կարող է ուշադրություն դարձնել առաջին հայացքից աննշան փաստերի, որոնք կօգնեն կայացնել արդար որոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել