Armtimes.com-ը գրում է.

Միջազգային հարցերով փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի Վիետնամում տեղի ունեցած Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեաական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում «ոտքի վրա» հանդիպման փաստին: 

Բնականաբար Սիրիայի հայտարարությունը պատրաստ դրված էր, գոնե ֆորմալ, նշում է Սուրեն Սարգսյանն ու հավելում. «Մի երկու բառ պետք է փոխանակեին, որ հայտարարությունն իրենց անունից հրապարակվեր։ Այդպես էլ արվեց։ Ոտքի վրա, 3-4 րոպե»։

«Այստեղ մի այլ ուշագրավ դետալ կա։ Թրամփը հայտարարել էր, որ իր ասիական այցի մեխը ԿԺԴՀ միջուկային ծրագիրն է լինելու։ Իսկ եթե Պուտինի հետ Թրամփը չի հանդիպում և այս խնդիրը չի քննարկում, նշանակում է այս հարցում Մոսկվայի օգնությունն իրեն պետք չէ։ Եվ հակառակ այս իրավիճակին, Պուտինի հետ «ոտքի վրա» հայտարարություն է ընդունում Սիրիայի մասով, ցույց տալով, որ աշխարհում միակ ընդհանուր մարտահրավերը, որ ռուսներն ու ամերիկացիները ունեն, դա Սիրիայում գործող Իսլամական պետությունն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել