Armtimes.com-ը գրում է.

Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել կատարած այցին:

«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և Հայաստանը մեր հարևան այն երկրներից է, որի հետ ամենից քիչ խնդիր ունենք: Մենք չենք միջամտում պետությունների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է սիոնիստական ռեժիմը, ուզում ենք զգուշացնել, որ այդ ռեժիմը փորձում է խախտել կայունությունը տարածաշրջանում: Խորհուրդ ենք տալիս հայերին ավելի ուշադիր լինել կովկասյան տարածաշրջանում իրենց իսկ գործողությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ խնդրին»,- ասել է նա:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ այս պահին Իրանի ԱԳ նախարարի Ադրբեջան կատարվելիք այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել