Armtimes.com-ը գրում է.

Նախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան: Այս մասին հայտնեցլ է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, տեղեկատվությունը ներկայումս ճշտվում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել