«NichePhone-S-ը (90 х 50 մմ, հաստությունը՝ 6.5 մմ) թողարկել է ճապոնական FutureModel ընկերությունը։ Սմարթֆոնի քաշը կազմում է 38 գրամ»,- ասվում է ընկերության կայքում։

Սմարթֆոնն աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով, MediaTek MT6572A երկմիջուկանի պրոցեսորով։ Դիսփլեյը մոնոքրոմ է՝ 128 х 64 պիքսել կետայնությամբ։

NichePhone-S սմարթֆոնն ունի Wi-Fi և Bluetooth, դիկտոֆոն, զարթուցիչ, երաժշտական նվագարկիչ, որը կարող է երաժշտություն հնչեցնել «ամպային պահեստարանից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել