26-ամյա ամերիկուհի Միստի Սպանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա կենսաբանական մոր հետ ինցեստի (արյունապղծություն) վերաբերյալ խոստովանություն է արել։ Աղջիկը մոր հետ գտնվել է ամուսնական կապի մեջ։ Չնայած այն բանին, որ Օկլահոմայի բնակչուհին խոստովանել է մեղքը, այդուհանդերձ, նրա նկատմամբ սահմանվել է այդ հանցանքի համար նախատեսված առավելագույն պատժաչափ։ Այս մասին հայտնում է Tulsa World-ը։

Միստիին դաստիարակել է տատն այն բանից հետո, երբ նրա 44-ամյա մայրը՝ Պատրիսիա Էն Սպանը, կորցրել է խնամակալությունը 3 երեխաների նկատմամբ։ Հարազատները վերամիավորվել են միայն 2014 թվականին։ Երկու տարի անց մայր ու դուստր անցել են իրենց արգելված հարաբերությունների հաջորդ մակարդակ և ամուսնություն կնքել։

Դա սեփական երեխայի հետ Պատրիսիայի առաջին ամուսնությունը չի եղել։ 2008 թվականին նա ամուսնացած է եղել կենսաբանական որդու հետ։ Ամուսնությունը լուծարվել է 15 ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ որդին ճշմարտությունը պատմել է ոստիկանությանը։

Պատրիսիայի դեմ նույնպես առաջադրվել է ինցեստի մեղադրանք, հունվարին կկայանա առաջին լսումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել