Ոստիկանությունը հրապարակել է հոշոտված կնոջ հագուստի լուսանկարները եւ ճանաչողներին խնդրում է արձագանքել:

«Նոյեմբերի 11-ին Իջեւան-Ճամբարակ ավտոճանապարհի հարեւանությամբ հոսող Աղստեւ գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 11-ին Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին հայտնաբերված կնոջ հոշոտված մարմնի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Մահացածի ինքնությունը չի պարզվել, սակայն արտաքին զննությամբ նա եղել է մոտ 35 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել