Բնականաբար, Սիրիայի հայտարարությունը պատրաստ դրված էր, գոնե ֆորմալ մի երկու բառ պետք է փոխանակեին, որ հայտարարությունն իրենց անունից հրապարակվեր։ Այդպես էլ արվեց։ Ոտքի վրա, 3-4 րոպե։
Այստեղ մի այլ ուշագրավ դետալ կա։ Թրամփը հայտարարել էր, որ իր ասիական այցի մեխը ԿԺԴՀ միջուկային ծրագիրն է լինելու։ Իսկ եթե Պուտինի հետ Թրամփը չի հանդիպում և այս խնդիրը չի քննարկում, նշանակում է՝ այս հարցում Մոսկվայի օգնությունը իրեն պետք չէ։ Եվ հակառակ այս իրավիճակին՝ Պուտինի հետ «ոտքի վրա» հայտարարություն է ընդունում Սիրիայի մասով՝ ցույց տալով, որ աշխարհում միակ ընդհանուր մարտահրավերը, որ ռուսներն ու ամերիկացիներն ունեն, դա Սիրիայում գործող Իսլամական պետությունն է։ 
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ինչքան շատ ընդհանուր թշնամի ունենան, էդքան լավ, թե չէ իրար հետ են թշնամություն անում, արանքում մենք ենք տուժում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել