Ասեք՝ որքա՞ն հաճախ են ձեզ անվանում խելագար, թե՞ ձեզ միշտ հաջողվում է դա թաքցնել։ Կատակը՝ կատակ, սակայն մենք հստակ գիտենք, թե կենդանակերպի նշաններից որն ունի խենթության ամենամեծ հակումները։ Գտեք ձեզ և իմացեք, թե որքան է ձեր խենթության մակարդակը։

Խոյ – 30%

Առնական, հետաքրքրասեր, ինքնավստահ և միշտ պատրաստ ռիսկի դիմելու. Խոյերը լավ ընկերներ են, սիրեկաններ և… լեռնագնացության հուսալի ընկերներ: Նրանք երբեք չեն նահանջում, իսկ եթե ինչ-որ բան են դնում մտքին, գնում են մինչև վերջ: Մի՞թե սա խելագարություն չէ: Դուք կարող եք չհամաձայնել Խոյերի խելահեղ գաղափարների հետ, բայց փաստը, որ նրանք հաստատուն հետևում են դրանց, հարգանքի է արժանի:

Ցուլ – 40%

Ցուլերի խելագարության պատճառն այն է, որ նրանք իսկապես շատ են նման… ցուլերի: Որպես կանոն, նրանք մեծ, սիրող սիրտ ունեն, լայն աշխարհայացք, բայց կարող են նաև անհավանական համառ և կամային լինել: Նրանք կարող են կատաղության հասնելու աստիճան վիճաբանել ձեզ հետ, իսկ հետո անսպասելիորեն ներողություն խնդրել:

Երկվորյակ – 100%

Երբեք չես իմանա, թե Երկվորյակների ո՞ր կողմ այսօր ավելի ցայտուն կլինի: Նրանք անվճռական են, բայց նրանց հետ միշտ ուրախ է անցնում: Երկվորյակները հեշտությամբ հարմարվում են ցանկացած իրավիճակի, բայց խնդիրն այն է, որ հետո իրավիճակն է սկսում հարմարվել նրանց: Երեկոն սկսելով թանկարժեք ռեստորանում՝ Երկվորյակները կարող են առավոտը դիմավորել քաղաքային աղբանոցում՝ տեղի անտուններին անեկդոտ պատմելով:

Խեցգետին – 90%

Քանի որ Խեցգետիններին Լուսինն է կառավարում, նրանց տրամադրությունը մակընթացության և տեղատվության նման փոխվում է: Չնայած նրանք սիրում են տանը նստել, սակայն կարող են անսպասելիորեն գիշերային ակումբ գնալ ու հարբել անծանոթների հետ: Տիպական Խեցգետինները կարող են մեկ ժամում 10 սիրային sms գրել, իսկ հետո ձայնային հաղորդագրություն ուղարկել՝ հաղորդելով, թե որքան են ատում ձեզ ու ձեր ամբողջ ընտանիքի անդամներին: Երբեք նախապես չես իմանա, թե ինչ կանի հետո Խեցգետինը, և դա իսկապես խենթացնում է:

Առյուծ – 80%

Առյուծները վառ և աղմկոտ մարդիկ են, նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Զարմանալի չէ, որ բարում ամենաշատ խմած մարդը սովորաբար Առյուծներն են լինում: Առյուծները միշտ բարձր տեղում են նույնիսկ խենթության հարցում, քանի որ իսկապես չեն կարողանում ժամանակին կանգ առնել:

Կույս – 70%

Կույսերն ամեն ինչ վերահսկելուց հրաժարվել չկարողանալու պատճառով խելագարության բավական բարձր մակարդակ ունեն: Նրանք անդադար աշխատում են կատարելության հասնելու համար: Երբեմն նրանք իսկապես շատ լավ բաներ են անում, օրինակ՝ կամավոր օգնում են անծանոթ տարեցներին: Բայց նրանց կատարելությունը երբեմն խենթության է հասնում: Կույսերը սթրեսային իրավիճակներում գործում են առանց որևէ բանի մասին մտածելու, եթե նույնիսկ ստիպված են ինչ-որ մեկին վրաերթի ենթարկել՝ փառք ձեռք բերելու համար:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել