Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պահպանողական պատգամավորները քվեարկում են վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի հարցով. հայտնում է Газета.ру-ն:

Նախօրեին 40 պահպանողական նամակ է ստորագրել, որում անվստահություն է հայտնել կուսակցության ղեկավարին և կոչ արել նրան` հրաժարական տալ: Մեյի դեմ նամակը հայտնվել է այն բանից հետո, երբ The Times-ում հրապարակվեց լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հոդվածը, որում նա հայտարարել էր, որ վարչապետը գրասենյակում է, սակայն ոչ` իշխանության ղեկին, և կոչ էր արել Մեյին` կառավարել կամ հեռանալ:

Նոր ընտրությունների համար պահպանողականները պետք է 48 ձայն հավաքեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել