Aysor.am-ը գրում է.

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նշված գործով դատաքննությունն ավարտվել է։

Սամվել Բաբայանի և մյուսների գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում մեղադրող դատախազ Արամ Արամյանը շուրջ մեկ ժամ ներկայացրեց մեղադրական ճառը և միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը: 

Մեղադրող դատախազի պնդմամբ՝ Սամվել Բաաբյանը մեղավոր է առաջադրված երկու մեղադրանքում՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում։



Մյուս մեղադրյալներ՝ Սանասար Գաբրիելյանին դատախազը միջնորդեց ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքի համար 4 տարի ազատազրկում; Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարի ազատազրկում, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել, փոխարենը սահմանել 3 տարի փորձաշրջան; Կարեն Քոչարյանին՝ 3 տարի ժամկետով ազատազրկում; Ժորա Զաքարյանին՝ 2 տարի ազատազրկում, պայմանականորեն չկիրառել և փոխարինել երեք տարվա փորձաշրջան; Արմեն Պողոսյանին՝ ազատազրկում 3 տարի, կալանավորումը թողնել անփոփոխ, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի ազատազրկում:

Իր ճառում մեղադրող դատախազը հայտարարեց, որ դատավարության ժամանակ պաշտպանական կողմը ձգտել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։ Նաև ասաց, որ պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում փորձել է ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ներկայացնել որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով՝ «տրուբա»։

Դատախազի խոսքով, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր փորձագետի եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները։

«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից», - հայտարարեց դատախազը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել