Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակչչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է. որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Ժորա Մկրտչյանին:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է և վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են տաքսի ավտոմեքենաների վարորդների կողմից բռնաբարության փորձի և սեքսուալ բնույթի գործողությունների թիվը, բայց այս դեպքում տուժողը տաքսու կին վարորդ է:

Ծանուցում
. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել