Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամում կայացած Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակում հանդիպել է Ֆիլիպինների սկանդալային նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ:
 
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել է, որ նախագահները խոսել են մարդու իրավունքների մասին` Ֆիլիպիններում թմրամիջոցների դեմ պատերազմի համատեքստում: Նրանք նաև քննարկել են «Իսլամական պետության» հարցը և առևտրի հետ կապված հարցեր. հայտնում է Газета.ру-ն:
 
Նշենք, որ նախկինում Դուտերտեն վիրավորական արտահայտություններ էր արել Թրամփի հասցեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել