Tert.am Life-ը գրում է.

«Ես Աննան եմ». շատերին հայտնի արտահայտությունը կրկին հնչում է 21TV–ի եթերից։ Տարիների դադարից հետո հաղորդավարուհի Աննա Գևորգյանը վերադարձել է 21TV և կրկին վարում է երաժշտական տասնյակ։ Աննան առաջինը Tert.am Lifeին է պատմել այս մասին։ Հաղորդավարուհու հետ խոսել ենք գործունեության նոր փուլի և ոճային կտրուկ փոփոխության և արտաքնապես Դիանա Մալենկոյին նմանվելու մասին։

 

Տարիներ առաջ Աննան նշում էր, որ արդեն իրեն տեսնում է լրատվական ձևաչափում, երաժշտական ձևաչափ վերադառնալ չի կարող։ Տարիներ հետո, սակայն, նա վերադարձավ հարազատ հեռուստաալիք` միևնույն ծրագրով։

 

«Վերջերս քանիցս հանդիպեցինք, զրույցներ ունեցանք նախկին գործընկերներիս հետ` հասկանալու, թե ինչ կարող ենք միասին անել։ Խոսեցինք ու հասկացանք, որ առայժմ կարող եմ երաժշտական տասնյակով վերադառնալ եթեր, եթե ընթացքում երկկողմանի ցանկություն լինի, կմտածենք նաև այլ նախագծի մասին։ «Դար 21»–ը հիմա փոխել է իր ձևաչափը։ Եթե այն ժամանակ դեռահասների համար էր, հիմա փորձում են մի քիչ փոխել թիրախը»,– ասաց հաղորդավարուհին, որը հետքայլ չի համարում տարիներ անց կրկին նույն նախագիծը վարելը։ «Ինձ առաջարկեցին նոր նախագծեր, սակայն չհամաձայնեցի, քանի որ աշխատանքը ծավալուն էր։ Այս դեպքում շաբաթական մեկ նկարահանում ունեմ, կարողանում եմ համատեղել»,– նշեց նա։

 

Հաղորդավարուհու խոսքով` վերջին շրջանում բուռն գործունեության մեջ է, տարբեր նախագծերում է ներկայանում։ Մի քանի օր առաջ նկարահանվել է Սոսո Պավլիաշվիլիի տեսահոլովակում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել