Այս պահին եղած տեղեկատվության համաձայն՝ Քերմանշահի երկրաշարժի (երկրաշարժը զգացել են Իրանի արևմտյան որոշ նահանգներում, Թուրքիայում, Իրաքում և նույնիսկ Քուվեյթում։ Էպիկենտրոնում՝ Քերմանշահ նահանգի Ազգալե կամ Օզգալե բնակավայրում, ուժգնությունը կազմել է 7.3 մագնիտուտ) զոհերի թիվը հասել է 207-ի, իսկ վիրավորներինը՝ 1684-ի։

Զոհերն՝ ըստ քաղաքների և բնակավայրերի՝

Սարփոլ-է Զահաբ - 142 զոհ
Էսլամաբադ (Էսլամաբադ-է Ղարբ) - 22 զոհ
Քերենդ (Քերենդ-է Ղարբ) - 14 զոհ
Սալաս-է Բաբաջանի - 15 զոհ
Ղասր-է Շիրին - 14 զոհ
Բոլոր բնակավայրերն էլ գտնվում են Քերմանշահ նահանգում։

#Iran #Kermanshah #earthquake

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել