Որպեսզի իմանաք, թե ինչ հոգեվիճակում եք, ընտրեք նկարներից մեկն ու կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը։

Նկար 1

Անհոգ եք, չեք տրտնջում և չեք հուսալքվում։ Կյանքը ձեզ համար ազատություն և ինքնաբերականություն է։ Աշխատում եք վայելել կյանքի ամեն մի պահը։ Ձեր կարգախոսն է՝ «Ապրում ենք միայն մեկ անգամ», և դա 100% ձեր մասին է։ Բաց եք նոր տպավորությունների համար, հետաքրքրասեր եք և սիրում եք փոփոխություններ։ Ռիսկը գերադասում եք հանգամանքներով սահմանափակված լինելուց։ Հետազոտում եք ձեր շրջապատի բոլոր սահմանները և միշտ ուրախ եք անակնկալների համար։

Նկար 2

Անկախ եք, պայմանականությունները խորթ են ձեզ համար, անմիջական եք։ Միշտ քայլում եք սեփական ճանապարհով՝ չընդունելով սահմանափակող գործոնները, որոնք խանգարում են ընտրել սեփական ուղղությունը։ Ունեք արտիստիկ ունակություններ, որոնք դրսևորվում են աշխատանքում կամ ազատ ժամանակ։ Երբեք առանց մտածելու չեք ընդունի այն, ինչ նորաձև է։ Ապրում եք ձեր պատկերացումներին և համոզմունքներին համապատասխան, նույնիսկ եթե դա նշանակում է լողալ հոսանքի ուղղությանը հակառակ։

Նկար 3

Հակված եք վերլուծելու ինքներդ ձեզ, մտածող, զգացմունքային մարդ եք։ Խորասուզված եք մտքերում ու ձեզ շրջապատող աշխարհում։ Տանել չեք կարողանում մակերեսային ոչ մի բան։ Գերադասում եք միայնակ լինել, քան դատարկախոսություն լսել։ Հագեցած հարաբերություններ ունեք ընկերների հետ, ինչը ձեզ ներքին հանգստության զգացում, ներդաշնակություն է պարգևում, որոնք այդքան կարևոր են լավ ինքնազգացողության համար։ Երկարաժամկետ միայնությունը ձեզ չի ձգում. հազվադեպ եք ձանձրանում։

Նկար 4

Կյանքի մարդ, հավասարակշռված, ներդաշնակ։ Այս բառերը լավագույնս բնութագրում են ձեզ։ Գնահատում եք բնականությունն ու պարզությունը։ Մարդկանց հարմար է ձեզ հետ. ամուր կանգնած եք հողին, կարելի է վստահել ձեզ։ Պաշտպանության զգացում եք հաղորդում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, միևնույն ժամանակ, չեք ճնշում նրանց։ Պրակտիկ և էլեգանտ հագուստ եք նախընտրում։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել