Հայտնի դերասան Ռիչարդ Գիրն առաջարկում է շատ հասարակ մի վարժություն և վստահեցնում, որ դրա շնորհիվ շատ բան կփոխվի ձեր կյանքում. «Մի շատ հասարակ, բայց ազդեցիկ վարժություն կա, որ ես սկսել եմ կիրառել տարիներ առաջ: Երբևէ ում էլ որ հանդիպեմ իմ կյանքում՝ ծանոթ, թե անծանոթ, առաջին միտքը, որ փորձում եմ նրա շուրջ ունենալ, երջանկություն մաղթելն է: Բայց կարևոր է, որ այդ մաղթանքն իրոք հենց առաջին միտքը լինի, որ կծագի իմ գլխում: Սեփական փորձից եմ վստահեցնում, որ այդ մաղթանքը միանգամից շատ բան է փոխում թե՛ դիմացինի, թե՛ իմ կյանքում: Ինձ շատ են օգնել նաև մեդիտացիաները, որոնք չեն թողնում բացասական մտքեր ունենալ: Դրական և բարյացակամ մտքերը սկսում են ոչնչացնել մեր կյանքում գտնվող բացասականը, մեզ դարձնում ավելի ուժեղ: Սկսեք կիրառել դա, փորձեք տարածել ու նվիրել սեր և կհամոզվեք՝ որքան բան ձեր կյանքում կսկսի ընթանալ ավելի լավ»,- խորհուրդ է տալիս դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել