Մեքսիկայում փնտրում են արկածների տնօրենի: Այն մարդն, ով կստանա այս աշխատանքային հաստիքը, ստիպված կլինի կես տարի ապրել հանգստավայրում, իսկ նրա բոլոր ծախսերը վճարված կլինեն: Մեքսիկական Կանկուն քաղաքի տուրիստների քննարկման թեման վերջերս հայտարարված տարօրինակ և հետաքրքիր աշխատատեղն է: Այն իրենից ներկայացնում է «Արկածների ղեկավար» անվանումով հաստիք, որի համար կվճարվի ամսական 10000 դոլար: Աշխատանքը պահանջում է 2018 թվականի մարտից օգոստոս ամիսներին կանգ առնել և ապրել Կանկունի հյուրանոցներում, որոնց ծախսերը կվճարվեն: Այդուհանդերձ արկածների ղեկավարից պահանջվում է անցկացնել էքսկուրսիաներ, ուսումնասիրել հանգստավայրը, լողալ շնաձկների հետ, լինել անմարդաբնակ կղզիներում: Հանգստի ընթացքում ստացած բոլոր տպավորությունները լուսանկարների և տեսագրությունների տեսքով պետք է տեղադրվեն Կանկունի էջում և սոցկայքերում: Դեկտեմբերին կսկսվի թեկնածուների նախնական ընտրությունը: Սկզբնական 100 հոգու թիվը մրցույթի ընթացքում աստիճանաբար կնվազի, և կմնա մեկը: Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել կայքում զետեղված հայտը և նկարահանել ինքնակենսագրական կարճ հոլովակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել