Air Katar-ի օդաչուները ստիպված են եղել վայրէջք կատարել ընտանեկան վեճի պատճառով։ Ամուսնական զույգն Ինդոնեզիայի Բալի կղզի ուղևորվելիս մի փոքր չարաշահել է ալկոհոլը և քնել։ Ընթացքում կինն արթնացել է, քնած ամուսնու մատնահետքի միջոցով բացել նրա հեռախոսի ծածկագիրը և այնտեղ հայտնաբերել ամուսնու սիրային նամակագրությունը։ Չզսպելով հույզերը՝ կինը ծեծել է ամուսնուն և օդանավի աշխատակիցներից մի քանիսին, մի խոսքով՝ տակնուվրա արել ամբողջ ինքնաթիռը։ Օդաչուները, հասկանալով, որ իրավիճակն անկառավարելի է դառնում, արտակարգ ռեժիմով կազմակերպել են ինքնաթիռի վայրէջքը։ Ամուսիններին ոստիկանության օգնությամբ իջեցրել են ինքնաթիռից և շարունակել չվերթը։
Նմանատիպ անսպասելի իրավիճակն ավիաընկերությունը փորձեց չմեկնաբանել՝ բացատրելով, որ դա մասնակիցների անձնական կյանքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել