Ճապոնացի ոստիկանները թափառող կատվին կասկածում են 82-ամյա թոշակառու տատիկի սպանության մեջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ կնոջ դիակը հայտնաբերել է դուստրը: Տատիկի երեսին կար մոտ 20 քերծվածք, որոնցից մի քանիսը շատ խորն էին։ «Երբ ես գտա նրան, դեմքն ամբողջովին արյան մեջ էր, չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել», - պատմում է մահացածի դուստրը: Ոստիկանությունը սկսել է ենթադրյալ սպանության քննությունը, սակայն տան մեջ հետքեր չեն հայտնաբերվել։ Հետագայում իրավապահները նկատեցին, որ վերքերը նման են կատվի ճանկերի քերծվածքների: Մարդասպան կատվին գտել են թոշակառուի բակում։ Ճանկերի տակ հայտնաբերված արյունը ուղարկվել է փորձաքննության։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել