Ցանն ազդանշան է, որը տալիս է մեր օրգանիզմը՝ հաղորդելով այն մասին, որ ինչ-որ բան կարգին չէ: Երբեմն այն լինում է սուր և արագ անցնող, բայց որոշ մարդիկ ստիպված են բախվել դրա հետ անընդհատ՝ տառապելով քրոնիկ ցավերից, հոդաբորբի, ռևմատիզմի և անգարի ժամանակ:

Ցավ զգալով՝ առաջին հերթին՝ մենք փորձում ենք ազատվել դրանից դեղերի օգնությամբ: Բայց քչերը գիտեն, որ լավ ցավազրկող միջոց կարող են լինել որոշ մթերքներ: Ահա դրանցից ամենաարդյունավետները:

Մթերքներ ցավի դեմ

Բալ կամ կեռաս

Շատ կարևոր է, որպեսզի բալը կամ կեռասը լինեն մուգ գույնի: Արժեքավոր է հենց պիգմենտը, որը ցավազրկող ազդեցություն ունի: Խորհուրդ է տրվում հոդացավերի և բորբոքումների ժամանակ:

Անանուխ

Այս բույսի մեջ պարունակվող մենթոլը ցավազրկող ազդեցություն է ունենում մկանների վրա: Գլխացավի ժամանակ խորհուրդ է տրվում կատարել գլխի մերսում մի քանի կաթիլ անանուխով:

Բնական յոգուրտ

Լավ է ազդում մարսողական համակարգի ցավերի դեպքում:

Քրքում

Այս համեմունքն ունի ուժեղ հակաբորբոքիչ հատկություն:

Թահին

Թահինն աղացած քունջութից պատրաստված մածուկն է, որը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և մագնեզիում, ինչն էլ անփոխարինելի է մկանների ցավի համար:

Հալվե

Հալվեն ոչ միայն գործուն միջոց է մաշկի բորբոքումների դեմ, այլ նաև այն լավ պայքարում է աղեստամոքսային տրակտի պրոբլեմների դեմ՝ թեթևացնելով ցավը:

Պապայա

Այս մրգում պարունակվում է պապային, որն ունի հակաբորբոքիչ հատկություն: Այն շատ լավ է օգտագործել արքայախնձորի հետ: 2 միջոցն էլ շատ լավ ցավազրկողներ են:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը բնության ասպիրինն է: Կոճապղպեղի արմատը հակաբորբոքիչ ազդեցություն է ունենում հենաշարժողական ապարատի պրոբլեմների ժամանակ: Կոճապղպեղի օգտագործումն օգնում է պայքարել շնչուղիների ինֆեկցիաների դեմ:

Ծովային ձուկ

Ծովային ձուկը, այնպիսին, ինչպիսին սաղմոնաձուկն է, պարունակում է օմեգա-3, ինչը բարելավում է արյան շրջանառությունը և բարերար ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա:

Չիլի պղպեղ

Չիլին պարունակում է ալկալոիդ կապսաիցին՝ նյութ, որը հաճախ օգտագործվում է՝ որպես ցավազրկող: Խորհուրդ է տրվում օգտագործել մեջքի և հոդերի ցավի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել