Armtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի հետ պետք է համագործակցել մի շարք չափազանց կարեւոր հարցերի շուրջ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովից հետո, որտեղ նրան հաջողվել էր մի քանի բառ փոխանակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են հյուսիսկորեական հարցի կարգավորումը, իրավիճակը Սիրիայում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ համաշխարհային ահաբեկչությունը, չի կարելի լուծել առանց Ռուսաստանի մասնակցության, հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը:
Թրամփի խոսքերով, այս է պատճառը, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ իրեն վատ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/124927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել