Ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ հաղթանակը կերտվեց բացառապես զինվորների, սպաների անձնազոհության եւ հասարակության համախմբման շնորհիվ։ Այդ պատերազմում պետական շատ օղակներ, գերատեսչություններ ուղղակի չլինելու հաշիվ էին, բացակա էին, չկային, իսկ պաշպանության նախարարությունում էլ լիքը բացեր կային։ Ու հիմա ինձ թվում է, որ էս տարկետման շուրջ բարձրացված աղմուկի երկկողմանի ստվերային սցենարիստ-ռեժիսորները փորձում են խզել հասարակության եւ զինվորականների կապը, բարոյական, ներքին կապը։ Երկու կողմից հնչող մեղադրանքները ոնց որ թիրախավորված հենց էդ կապը ու համախմբվածությունն են ցանկանում թուլացնել եւ քանդել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել