Դիսկրիմինացիայի՝ խտրական վերաբերմունքի օրինակներ աշխարհում ցավոք շատ կան, բայց այն հիմնականում դրսևորվում է տվյալ երկրի քաղաքացիների կողմից այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։ Իսկ Վրաստանում հակառակն է՝ թուրքերն են խտրական վերաբերմունք ցուցաբերում Վրաստանի քաղաքացիների, մասնավորապես վրացիների նկատմաբ։ Իսկ դա դրսևորվում է օրինակ, թուրքական ռեստորաններ, սրճարաններ վրացիների մուտքը արգելելով։ Թուրքական ռեստորանների և բառերի մեծ մասի անվան տակ իրականում հասարակաց տներ են գործում և այդ «բիզնեսը» հատկապես աճում է Աջարիայում և Սամցխե-Ջավախքում։ Երբ խոսվում է Վրաստանի վրա թուրքական ազդեցության վտանգավորության մասին ,միշտ լինում են մարդիկ, ովքեր այն համարում են չափազանցված է։ Էլ ի՞նչ պետք է անեն թուրքերը , որպեսզի թուրքական ազդեցութունը համարվի արդեն վտանգավոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել