Ահա թե ով է ձեզ համապատասխանում ըստ ձեր Կենդանակերպի նշանի։

Երբեմն դուք երկար շփվում եք մարդու հետ, և չնայած այդ ամենին՝ չեք կարողանում ոչ մի կերպ նրան ընդունել։ Իսկ լինում է նաև այնպես, որ անծանոթ մարդը դառնում է ձեզ հարազատ շատ կարճ ժամանակում։ Դա կարելի է բացատրել բնավորության յուրահատկություններով, յուրատեսակ քիմիայով և … աստղաբանական համատեղելիությամբ։ Եվ այսպես,  ահա թե ով է ձեզ համապատասխանում ըստ ձեր Կենդանակերպի նշանի։

Խոյ

Դուք հրաշալի համատեղելի եք Երկվորյակի, Առյուծի, Աղեղնավորի և Ջրհոսի հետ։ Այս մարդիկ չափազանց ակտիվ են, հետաքրքրասեր և համառորեն գնում են դեպի դրված նպատակը, ինչպես և դուք։

Ցուլ

Լավագույն զույգ փնտրեք Խեցգետինների, Կույսերի, Այծեղջյուրների և Ձկների մեջ։ Այս մարդիկ հանգստացնող ազդեցություն են գործում ձեզ վրա։ Նաև կիսում են ձեր ճաշակն ու հայացքները։

Երկվորյակ

Եթե դուք ցանկանում եք մոտ, ինտիմ հարաբերություններ նրա հետ, ում կարող եք վստահել, զուգընկեր ընտրեք Խոյերի, Առյուծների, Կշեռքների և Ջրհոսների մեջ։ Նրանք կտան ձեզ այն, ինչ փնտրում եք, կընդունեն ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։

Խեցգետին

Սիրեկանի կան ընկերոջ ընտրության հարցում դուք չափազանց ուշադիր եք և այդ դերում ամենից շատ ձեզ համապատասխանում են մարդիկ, ովքեր ծնվել են Ցլի, Կույսի, Կարիճի և Ձկների համաստեղության ներքո։ Ձկները՝ ձեր թուլությունն են։

Առյուծ

Ձեզ գրավում են ուժեղ, ակտիվ և անկախ մարդիկ, ովքեր ծնվել են Խոյի և Աղեղնավորի համաստեղության ներքո։ Ձեր անձի «փափուկ» կողմը համատեղելի է Կշեռքի և Երկվորյակի բարեհամբույր բնավորության հետ։ Որպես ընկեր ընտրեք Առյուծներին։ Իսկ լիարժեք երջանկություն, որքան էլ որ տարօրինակ թվա՝ ձեզ կպարգևեն միայն Ձկները։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել