Ասում են տղամարդիկ չեն արտասվում, այո կանայք ավելի էմոցիոնալ էակներ են, բայց դա չի նշանակում, որ տղամարդիկ ընդհանրապես էմոցիա չեն դրսևորում։ Խորաթափանց ֆիլմեր դիտելիս տղամարդիկ նույնպես կարող են տխրել և արտասվել։

Բախելով երկնքի դռները

Հիվանդանոցում պարկած երկու մարդկանց բժիշկները կյանքի երաշխիք չեն տալիս։ Ելնելով ստեղծված իրավիճակից նրանք որոշում են փախչել հիվանդանոցից։ Ավտոմեքենա են առևանգում, և մեկնում են հետաքրքիր ճանապարհորդության։

Կանաչ մղոն

Երկու երեխաների սպանության համար բանտում է հայտնվում սևամորթ մի գեր մարդ, որը ունի արտասավոր ընդունակություններ։ Ֆիլմը համարվում է Սթիվեն Կինգի լավագույն ստեղծագործություններից մեկը:

Շինդլերի ցուցակը

Ֆիլմի հերոսը հայտնի ձեռներեց, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ՝ Օսկար Շինդլերն է, որի գործունեության հետևանքով հազարովոր հրեաներ են փրկվում Հոլոքոսթից։ Ֆիլմը ներթափանցում է հոգու խորքերը, և իսկապես ստիպում է արտասվել։

Կյանքը հիասքանչ է

Գործողությունները տեղի են ունենում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գվիդոն իր երեխայի հետ հայտնվում է հրեաների համար նախատեսված համակենտրոնացման ճամբարում։ Նա երեխային ասում է, որ ինչ տեսնում է դա խաղող է, և իր պարտականությունների մեջ է մտնում չհայտնվել զինվորականների տեսադաշտում։

Գլադիատոր

Զորավար Մաքսիմուսը պիտի դառնար Հռոմեական կայսերության թագաժառանգը։ Տեղեկանալով այդ մասին կայսերի որդին անում է ամեն ինչ, որպեսզի իր ճանապարհից հեռացնի Մաքսիմուսին։ Հրաշքով ողջ մնալուց հետո Մաքսիմուսը դառնում է Գլադիատոր։ Ռասլ Քրոի հրաշալի ֆիլմը, որը դիտելուց հետո մարդիկ բարձրաձայն արտասվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել