Playboy ամսագրի ֆոտոմոդել, դերասանուհի Ջեննի Մաքքարթին պատմել է դերասան Սթիվեն Սիգալի կողմից սեքսուալ ոտնձգությունների և սպառնալիքների մասին: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են 1995 թ.՝ «Պաշարման մեջ 2. մութ տարածք» ֆիլմի քասթինգի ժամանակ:

Քասթինգի ժամանակ, Սիգալից բացի, ոչ ոք չի եղել: «Դերասանն աղջկան խնդրել է մերկանալ՝ ցույց տալու համար, թե ինչ տեսք կունենա բաց տեսարաններում: Սիգալն այդ ժամանակ պառկել է բուխարու կողքի բազմոցի վրա և նրան առաջարկել է իր մոտ տեղ զբաղեցնել: «Արի ևս մեկ անգամ կարդանք տեքստը: Բայց այնպես, որ ես տեսնեմ քո կուրծքը»,- դերասանի խոսքը մեջբերել է մոդելը:

Դերասանուհին հավելել է, որ դրանից հետո հեռացել է տարածքից, բայց նա գնացել է իր հետևից՝ նախազգուշացնելով, որ այդ մասին ոչ ոքի չպատմի:

Ավելի վաղ Սթիվեն Սիգալին ոտնձգությունների համար մեղադրել են դերասանուհիներ Լիզա Գերերոն և Պորշա դե Ռոսսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել