Ամերիկուհի Լիլի Ռոսը հանդիպել է տղամարդուն, որին փոխպատվաստել են ինքնասպանություն գործած իր ամուսնու դեմքը: Այս մասին հաղորդում է Assosiated Press-ը:

Հանդիպումը կայացել 16 ամիս անց այն բանից, երբ Վայոմինգ նահանգի բնակիչ Էնդի Սեդնեսին փոխպատվաստել էին Լիլի Ռոսի նախկին ամուսնու՝ Քեյլեն Ռոսի դեմքը:

Սեդնեսի դեմքը այլանդակվել էր 2006 թվականին կյանքի հետ իր հաշիվները մաքրելու անհաջող փորձից հետո:

Որպեսզի 60-ժամանոց վիրահատությունը պսակվեր հաջողությամբ, բժիշկներն օգտագործել են 3D-մոդելավորումը: Նրանցից նաև պահանջվել են տարիներ:

Հանդիպումից առաջ Լիլի Ռոսը մտավախություն է ունեցել, որ չի կարող դիմանալ խառը զգացմունքներին, երբ տեսնի իր հանգուցյալ ամուսնու դեմքը մեկ այլ մարդու վրա: Բայց նրա մտահոգությունները շուտով անցել են. Սեդնեսը նրա մեջ չի արթնացրել տխուր հիշողություններ:

«Ես շատ ուրախ եմ, որ նա կարողացել է իր մի մասը տալ՝ մեկ ուրիշին ապահովելու համար ավելի լավ կյանքով»,- ասել է Ռոսը՝ հիշելով իր նախկին ամուսնուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել