iPhone X-ի տերերը հայտնաբերել են սմարթֆոնի ևս մեկ թերություն: Նրանք նկատել են կանաչ ուղղահայաց գիծ, որը հայտնվել է սարքի դիսփլեյի վրա գնելուց անմիջապես հետո: Այս մասին գրում է Mashable-ն:

Նշվում է, որ վերբեռնումը չի լուծում խնդիրը: Սմարթֆոնի տերերը պնդում են, որ սմարթֆոնը չի ենթարկվել ֆիզիկական ազդեցության, և իրենք չեն վնասել այն:

Ավելի վաղ Apple-ը ևս ընդունել է iPhone X-ի սենսորի հետ կապված խնդիրները, որը դադարում է արձագանքել սառը եղանակի ժամանակ: Բացի այդ՝ կորպորացիան նախազգուշացրել է, որ եթե էկրանին երկար ժամանակ բաց է մնում վառ և հակադրական պատկեր, սմարթֆոնի դիսփլեյը խամրում է:

iPhone X-ը ներկայացվել է օգոստոսին, սմարթֆոնի վաճառքը սկսվել է նոյեմբերի 3-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել