Անհավանական կադրեր են տեսագրել լոնդոնյան սրճարաններից մեկի անվտանգության տեսախցիկները.
Հաճախորդների քաջության շնորհիվ կանխարգելվել է գողության փորձը։ Սրճարան մտած հանցագործը, որը զինված էր մուրճով, վերցրել է ձեռքի տակ ընկած առաջին առարկան, որը հաճախորդներից մեկի համակարգիչն էր և դուրս փախել։ Ի դժբախտություն նրա՝ համակարգիչը միացված է եղել հոսանքին։ 

Համակարգչի տերն անմիջապես բռնել է լարը  և հետ քաշել հանցագործին։ Օգնության հասած հաճախորդներն աթոռներով հարձակվել են խեղճ հանցագործի վրա։ Պատրաստ չլինելով նման դիմադրության՝ հանցագործը մի կերպ փախել է դեպքի վայրից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել